Վրաերթի ենթարկված փոքրիկի ծնողը դիմել է ոստիկանություն

Վրաերթի ենթարկված փոքրիկի ծնողը դիմել է ոստիկանություն

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․

Tigran Atanesyan

ՊՎԾ կասեցված պետի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին ծնողը հաղորդում ներկայացրեց ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչին։

Հիշեցնենք, որ կայքերից մեկը գրել էր, որ ս․թ․ սեպտեմբերի 12-ին ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին:

Փոքրիկի փաստաբանը, ինչքան հասկացա գրառումներից,  լինելու է Տիգրան Աթանեսյանը։ Հարցումով դիմեցի նրան, չարձագանքեց։ Փորձառու փաստաբան է, և կարծում եմ, կկարողանա բացել այն հանգույցը, թե ինչպես է եղել, երբ բժշկական երկու կենտրոններում էլ դեպքի մասին չեն ահազանգել ոստիկանություն, այն դեպքում, երբ մայրը տեղեկացրել է, որ դա վթարի հետևանք է։ Կարծում եմ հենց այստեղից պետք է բացել կծիկը։ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել որ «Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահանզանգ չի ստացվել»։