Վա՜յ ձեր խիղճը կտրվի, 67 տարեկան էր․․․

Վա՜յ ձեր խիղճը կտրվի, 67 տարեկան էր․․․

Զոհվածների անունները կարդալուց մի պահ կանգ առա․ Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։ 67 տարեկան մարդը զենք է առել ու հող է պահում։ Վա՜յ ձեր խիղճը կտրվի։ Մեկ էլ կանգ առա Անդրանիկ Քոչարյանի ասածի վրա․ «Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ»։ Այսինքն ուրախանանք հա՞, որ նորակոչիկներ չկան, աչքալուսա՞նք է սա, որ նորակոչիկներ չկան։ Նորակոչիկների կամ կոկոնների գլխատումը հազարներով ենք տեսել, հիմա էլ անցել եք թշակառուների՞ն։ Թոշակի անցած մարդը, 70 -ի շեմը ծեծող մարդու առաջնագծում դիրք պահելը ո՞նց է ձեր խղճին նստում։

Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ դիակների մի մասը հանված է, գոնե պապիկի մարմինը հանվա՞ծ է․․․ Կամ 4 հոգու մեջ ի՞նչ դիակների մասին կարող է խոսք լինել։ Այդ երբվանի՞ց է զոհի չսառած մարմինը դիակ դարձել՝ կոշտ ու չոր։ Սարսափելի իրողություն է, մեր հողում կռիվ է գնում մեր դեմ․․․ Կամ, որ ասում են պաշտոնական աղբյուրները գրում են, որ կրակոցները դիրքերի ուղղությամբ եղել։ Մեր՝ դիրքերից մեր դիրքերին են կրակել, մեր տարածքից՝ մեր տարածքին, ինչու՞ չեք ասում, որ Ներքին Հանդը, ինչու չէ, նաև ողջ Հայաստանը Ադրբեջանի ափի մեջ է դրվել։