12 տարի կոմայի մեջ մնալուց հետո զարթնել է

12 տարի կոմայի մեջ մնալուց հետո զարթնել է
Չինաստանում տղամարդը զարթնել է 12 տարի կոմայի մեջ մնալուց հետո։ Այդ ողջ ընթացքում նրա մոտ հերթապահել է մայրը։ Այս մասին գրում է Daily Mirror-ը։ Վան Շուբաոն կոմայի մեջ էր ընկել 2006 թվականին, ավտովթարի հետեւանքով։ Այն ժամանակ նա 36 տարեկան էր։ Նրա մայրը՝ Վեյ Մինյինը այն ժամանակ 63 տարեկան էր։ Նա բերել է որդուն տուն եւ սկսել խնամել նրան։



12 տարի բուժման կուրսերի համար ծախսել է իր բոլոր խնայողությունները, խրվել պարտքերի մեջ, մի անգամ էլ հացի փող չունենալով՝ ողջ ամիս միայն ջուր խմել, սակայն երբեք չի դադարեցրել որդու ապաքինման կուրսը։ Եվ ահա այս գերմարդկային ջանքերը պսակվել են հաջողությամբ։ Որոշ ժամանակ առաջ Վան Շուբաոն բացել է աչքերը եւ նույնիսկ ժպտացել։ Նա դեռ չի կարողանում խոսել կամ շարժվել, սակայն մոր համար այդ ժպիտն էլ բավական է։ «Ես շատ ուրախ եմ եւ հույս ունեմ, որ նա լիովին կապաքինվի»,- ասել է Վեյ Մինյնը։