Սանկցիաները հարվածում են գլոբալ բալանսին

Սանկցիաները հարվածում են գլոբալ բալանսին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ կողմից սահմանված սանկցիաները սխալ են եւ խախտում են գլոբալ հավասարակշռությունը։ Այս մասին փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Էրդողանը իր խոսքում ընդգծել է, որ հակաիրանական սանկցիաները, որոնք սահմանվել են ԱՄՆ կողմից, հակասում են միջազգային իրավունքի եւ դիվանագիտության նորմերին։ «Թուրքիան դեմ է միջազգային մակարդակում կայսերականության սկզբունքին»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նա անդրադարձել է նաեւ Սիրիական խնդրին, ասելով, որ անթույլատրելի է համարում Մանբիջում քուրդ աշխարհազորային ջոկատներին պարեկային ծառայություն կատարելու արտոնություն տալը։ Նշենք, որ YPG քուրդ աշխարհազորայիններին Անկարան դիտարկում է որպես ահաբեկիչներ։