Լոնդոնում գտնվող ռուսաստանցիների կեսին համարում են լրտես

Լոնդոնում գտնվող ռուսաստանցիների կեսին համարում են լրտես
Լոնդոնում բնակվող ռուսաստանցիների կեսը հանդիսանում են ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ։ Այս մասին հայտնում է Հենրի Ջեքսոնի ընկերության հրապարակած զեկույցը։ Ընկերությունը գործում է Քեմբրիջի համալսարանին կից։ Փաստաթղթի հեղինակ պրոֆեսոր Էնդրյու Ֆոսկոլը այս տվյալները ստացել է բրիտանական հատուկ ծառայություններում աշխատող իր անանուն աղբյուների փոխանցած տեղեկություններից։ Ընդ որում ռուսները Լոնդոնում ավելի շատ գործակալներ ունեն քան հենց անգլիական հատուկ ծառայությունները։ Զեկույցի հեղինակը նշում է, որ ռուսաստանցիները համագործակցում են երեք հատուկ ծառայության հետ՝ Անվտանգության դաշնային ծառայության, Գլխավոր հետախուզական վարչության եւ Արտաքին հետախուզական ծառայության։ Սա, ըստ պրոֆեսորի աննորմալ երեւույթ է, երբ 75 հազար մարդ այսպես թե այնպես կապ ունի հատուկ ծառայությունների հետ եւ խոսում է այն մասին, որ լոնդոնյան ռուսական համայնքում կա անառողջ պարանոյա։ Սրանով հանդերձ, սակայն պաշտոնական կառույցները այս թվերին առանձնապես չեն վստահում, հավաստիացնում է BBC-ն։