Նախագահի դեմ հարձակում են նախապատրաստել

Նախագահի դեմ հարձակում են նախապատրաստել
Ֆրանսիայում իրավապահներն ու հատուկ ծառայությունները բացահայտել են այդ երկրի նախագահ Էմանյուել Մակրոնի դեմ դավադրություն, որը պետք է արտահայտված լիներ զինված հարձակմամբ։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։ Ձերբակալվել է վեց մարդ։ Վնասազերծման գործողություններն իրականացվել է ֆրանսիական հակահետախուզության եւ ներքին անվտանգության գլխավոր վարչության կողմից համատեղ։ Կասկածյալներին ձերբակալել են Իլ, Վիլեն, Իզեր եւ Մոզել դեպարտամենտներում։ BFM TV-ն մանրամասնում է, որ Ֆրանսիայի նախագահի դեմ հարձակում նախապատրաստողները ունեցել են աջ ծայրահեղական հայացքներ։ Ըստ մեղադրանքի, նշված վեց անձինք նախատեսած են եղել ստեղծել հանցախումբ եւ իրականացնել հարձակում Ելիսեյան պալատի տանտիրոջ դեմ։ Նշենք, որ Փարիզի դատախազությունն էր առաջինը նկատել նախապատրաստվող դավադրությունը, երբ նախագահի հասցեին սպառնալիքներ էին հնչել։