Հնարավոր է եւս մեկ պետություն լքի ԵՄ-ն

Հնարավոր է եւս մեկ պետություն լքի ԵՄ-ն
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը հնարավոր է լքի Եվրամիությունը։ Այս մասին հայտնում է RT-ն։ Տուսկը մանրամասնել է, որ պատճառը Վարշավայի եւ Բրյուսելի միջեւ եղած կոնֆլիկտն է։ Տուսկը մասնավորապես ասել է, որ կա մեծ հավանականություն, որ միամտաբար իրականություն դառնա «Պոլ-էքսիտը»։



Իսկ ավելի կոնկրետ՝ լեհական իշխող կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին կարող է նման քայլի գնալ ԵՄ ամենապարզ սխալից նույնիսկ։ Տուսկը նույնիսկ հայտարարել է, որ Լեհաստանին Եվրոպայի կազմում պահելու ցանկությունը կարող է լինել շատ ավելի փոքր, քան Մեծ Բրիտանիայի պարագայում է եղել։ Նշենք, որ ավելի վաղ Եվրոպական դատարանը կոչ էր արել Վարշավային դադարեցնել նախաձեռնած դատական բարեփոխումները։