Հարսնացուն Թրամփի առաջ պայման է դրել

Հարսնացուն Թրամփի առաջ պայման է դրել
Հադիջա Ջենգիզը, ով հանդիսանում է Ստամբուլում գազանաբար սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի հարսնացուն, հայտարարել է, թե որ դեպքում կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը եւ կայցելի Սպիտակ տուն։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ «Ես չընդունեցի նախագահ Թրամփի հրավերը՝ Սպիտակ տուն այցելելու, քանի որ այն ուղղված էր հասարակական կարծիքն իր օգտին փոխելուն։ Չեմ ոտք դնի Սպիտակ տուն, քանի դեռ Միացյալ Նահանգներն անկեղծ չի լինի իր որոշումներում, կապված լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության հետ»,- ասել է տիկին Ջենգիզը։ Նա նաեւ հավելել է, որ Հաշուքջին անհանգստացած է եղել, մինչ ամուսնության համար արտոնություն ստանալու համար հյուպատոսություն այցելելը։