Արտահանձնման հայց կուղարկվի տասնութ կասկածյալի համար

Արտահանձնման հայց կուղարկվի տասնութ կասկածյալի համար
Անկարան Ստամբուլի դատախազության կողմից վավերացված միջնորդություն կուղարկի Սաուդյան Արաբիա՝ խնդրելով արտահանձնել Ստամբուլի սաուդական հյուպատոսությունում շաբաթներ առաջ գազանաբար սպանված ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության մեջ կասկածվող տասնութ անձանց։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ Հաշուքջիի սպանության մեջ մեղավորները, ուր էլ որ նրանք լիեն, պետք է բերվեն ու դատվեն Ստամբուլում, քանի որ հանցագործությունը կատարվել է Ստամբուլում։