Թագուհին զրկվել է սիրելի շնիկից

Թագուհին զրկվել է սիրելի շնիկից
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ սիրելի շնիկը սատկել է Վինձորյան պալատում՝ 12 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է Daily Mail։ Շնիկը վելշ-կորգի պեմբրոկ տեղակի էր։ Պարբերականը ամենայն լրջությամբ գրում է, որ շնիկի սատկելու հանգամանքները պարզվում են։ Հայտնի է, որ մինչ այս թագուհու տնային կենդանիները սատկել են օնկոլոգիական հիվանդություններից։  Ի դեպ, հայտնի է, որ թագուհին շատ է սիրում այդ տեսակի շներին եւ պահում է սկսած 1944 թվականից։  Առաջին նման շնիկը ստացել է որպես նվեր իր տասնութամյակին։ Վերջինիս անունը եղել է Սյուզան։ Մինչ այս թագուհին ունեցել է երեսուն կորգի։ Ուիսպերը, այդպես էր շան անունը, թագուհու մոտ է եկել երկու տարի առաջ, երբ մահացել էր նրա տերը՝ Սանդրինգեմյան պալատի ծառայողը։ Պարբերականը նաեւ գրում է, որ թագուհին չափազանց վշտացած է իր սիրելի շնիկի սատկելով։