Բաբլոյանը կարող էր տապալել Ընտրական օրենսգրքի ընդունումը, բայց չարեց

Բաբլոյանը կարող էր տապալել Ընտրական օրենսգրքի ընդունումը, բայց չարեց
Քիչ առաջ պետք է քվեարկության դրվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Եվ եթե այդ պահին դրվեր, նախագծի ընդունումը կտապալվեր, քանի որ դահլիճում ներկա էր ընդամենը 57 պատգամավոր, մինդչեռ նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն։



ԸՕ նախագծի զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր եզրափակիչ ելույթի ավարտին ԱԺ նախագահությանն առաջարկեց նախագիծը քվեարկության դնել ոչ թե հիմա, այլ՝ 17:30-ին, որպեսզի պատգամավորները կարողանան գալ քվեարկության։ Վարման կարգով ելույթ ունենալով՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ ինքը կարող էր այս պահին դնել քվեարկության և տապալել նախագծի ընդունումը, քանի որ բավարար քանակությամբ պատգամավոր չկար դահլիճում, բայց այդպես չի անի։ Նա ասաց, որ ինքն ընդունում է կառավարության առաջարկը՝ հայտարարելով, որ նախագիծը քվեարկության կդրվի 17:30-ին, «որպեսզի ամեն ինչ արդար լինի»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**