Ադրբեջանի խորհրդարանում խոսել են «Իրևանի, Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի կորստի» մասին

Ադրբեջանի խորհրդարանում խոսել են «Իրևանի, Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի կորստի» մասին

Ադրբեջանի խորհրդարանում կրկին սկսել են խոսել «Իրևանի, Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի կորստի» մասին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Միլլի Մեջլիսի լիագումար նիստում պատգամավոր Բահրուզ Մահարրամովն ասել է, որ Ադրբեջանի անկախությունը որոշ հասարակական-քաղաքական ուժերի կամ անհատների բացառիկ ծառայությունը չէ։ «Ինչպես 2000 թվականի դեկտեմբերի 29-ին ադրբեջանական ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը, մեր անկախությունը օբյեկտիվ պատմական գործընթացների բնական արդյունք է։ Այսինքն՝ անկախության հիմքում ընկած է 1918 թվականին Ցարական Ռուսաստանի փլուզումը և 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումը։ Ընդհակառակը, ոչ ԱԺՀ-ն, ոչ Ժողովրդական ճակատը չկարողացան արտահայտել ազգի կամքը ինքնիշխանության համար պայքարում, և պատմական հանցագործություններ կատարվեցին ժողովրդի շահերի դեմ։ 1918-ին դավաճանության զոհ դարձավ Իրևանը, 1991-93-ին՝ Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ «Իրևանը դավաճանաբար Հայաստան տեղափոխելու» մասին նույն միտքն արտացոլված է Ադրբեջանի բոլոր պաշտոնական կայքերի պատմական բաժնում։