Թրամփը Չինաստանի դեմ սահմանված բարձր մաքսատուրքերը չի մեղմացնի․ Axios

Թրամփը Չինաստանի դեմ սահմանված բարձր մաքսատուրքերը չի մեղմացնի․ Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամենեւին էլ մտադրություն չունի մեղմացնելու չինական ապրանքների դեմ սահմանված բարձր մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է Axios պարբերականն իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները վկայակոչելով։ Ավելին, նա համոզված է, որ ներկայումս գործող մաքսատուրքերը նրան հնարավորություն են տալիս հավելյալ լծակներ ունենալ՝ Պեկինի վրա ճնշում գործադրելու համար։ Ըստ աղբյուրներից մեկի փոխանցման, Թրամփը ցանկանում է, որ «Պեկինը էլ ավելի տառապի»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպիտակ տունը իր մաքսային քաղաքականությունը վերանայելու մտադրություն ունի, կապված Չինաստանի ազդեցության ավելացման հետ։