«Գուցե մեզ են նմանակում, բայց շատ արագ սովորեցին մեր սխալները»

«Գուցե մեզ են նմանակում, բայց շատ արագ սովորեցին մեր սխալները»
Արմեն Աշոտյանը դեմ է այսպես հրատապ կարգով դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը, և կողմ չեն նաև նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը։ «Քաղաքական վերլուծաբաններն ասում են՝ հենա, դե Հանրապետականին ձեռնտու նոր նախագիծ է, 4 տոկոսն իջեցնում են, ոմանք անգմ, ֆանտազիաների մեջ ասում են, որ դա մեզ համար է արվում, որ էն չորրոդ ուժի տեղը, որ բացվել է, մեր համար է արվում։ Աբսուրդի ժանրից է ուղղակի»,-այսօր լրագորղների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։



Նրա խոսքով՝ նույնիսկ եթե այս նոր Ընտրական օրենսգիրքն իրենց ձեռք է տալիս, բայց կողմ, որովհետև, ըստ նրա, կան սկզբունքներ։ «Մենք չենք առաջնորդվում նրանով, թե մեզ ինչ է ձեռ տալիս։ Ո՞վ ասաց, թե մեզ ռեյտինգայինը ձեռք է տալիս։ Տեսեք ՀՀԿ խմբակցության կարծիքի հետ վերջերս չհամաձայնող պատգամավորների ցանկը՝ մայիսի մեկիս սկսած։ Նրանց ճնշող մեծամասնությունը՝ այդ տղաների, այս գործընկերների, ռեյտինգայինով են ընտրվել։ Հիմա իրենք մեզ հետ չեն, ձեզ ո՞վ ասաց, որ մեզ ռեյտինգայինը ձեռք է տալիս։ Մեր հիմնական ձայն բերող գործընկերներին այլևս խմբակցության հետ ուղղակի կապել հնարավոր չէ»,-ասաց Աշոտյանը։



Նա նաև խորհուրդ տվեց ՀՀԿ-ի սխալները չկրկնել։ «Բոլոր դեպքերում մենք միշտ ասել ենք այն, ինչ ճիշտ է, այն ինչ որ մտածում եք։ Մեզ չենք կեղծել, գոնե վերջին վեց ամսվա մեջ։ Ես ցավում եմ, որ որոշ իմ գործընկերներ, ելնելով քաղաքական իրավիճակից, բաներ են ասում որոնց վստահ եմ՝ իրենք չեն հավատում։ Գուցե մեզ են նմանակում, բայց շատ արագ սովորեցին մեր սխալները։ Ժողովուրդ, մի՛ արեք այդպես, մի՛ կեղծեք ձեզ»-անկեղծացավ ՀՀԿ-ական պատգամավորը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**