«Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամներն այլևս կուսակցական են

«Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամներն այլևս կուսակցական են
«Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության մի խումբ անդամներ՝ այդ թվում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը, Թագուհի Ղազարյանը, Մարիա Կարապետյանը և այլք, այլևս ՔՊ-ի անդամ են։



Այս մասին «Հրապարակին» հայտնեց ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։



Հիշեցնենք, որ երեկ գրել էինք, որ մոտ 6 հազար դիմում կա անդամակցության՝ այդ թվում Հովհաննես Ազոյանի դիմումը, որոնք դեռ պետք է քննարկվեն, ուստի Վահան Կոստանյանին հարցրինք, թե ո՞րն է պատճառը, որ առաջինը հենց «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամներն են ընդգրկվել կուսակցությունում․



«Նպատակը այն էր, որ մենք քաղաքական հեղափոխության օրերին լուրջ քաղաքական ճանապարհ ենք միասին անցել, և , ըստ էության, նույն տեսակետներն ու տեսականներն էինք կրում, ու այս մարդկանց հետ արժեքային նույն գծի վրա էինք գտնվում։ Իրենց դիմումները հավելյալ քննելու կարիք չկար, ու վարչությունը միաձայն ընդունեց կուսակցություն»։



Հարցրինք նաև, թե հնարավո՞ր է, որ «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամների անունները հայտնվեն «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում, Կոստանյանը պատասխանեց՝ այո։