Այսօր Հայաստանում շատ հաճախ են ճանապարհներ փակում․ Փաշինյան․ տեսանյութ

Այսօր Հայաստանում շատ հաճախ են ճանապարհներ փակում․ Փաշինյան․ տեսանյութ
Խոսելով Հունան Պողոսյանի՝ որպես Սյունիքի մարզի մարզպետ նշանակվելու մասին՝ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ չկա մի նշանակում, որը բացասական արձագանքներ չգտնի․ մեկը երիտասարդ է, մյուսը՝ շատ տարեց է, մեկը բարձրահասակ է, մյուսը՝ ոչ այնքան։ **«Հրապարակի»** դիտարկմանը, որ Ֆելիքս Ցոլակյանի նշանակումը նման արձագանք չունեցավ, համենայնդեպս ճանապարհներ չփակվեցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․



«Այսօր Հայաստանում շատ հաճախ են ճանապարհներ փակում»։ Իսկ այն հարցին, թե բարիկադներ քանդելու ճանապարհին էլ ո՞ւմ կարելի է տեսնել ապագա կառավարությունում, Փաշինյանը պատասխանեց․«Չգիտեմ, տեսականորեն հնարավոր է, որ ՀՀԿ-ից լինեն մարդիկ»։



Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության մասին, թե մի օր գրավյալ տարածքների վերադարձն անխուսափելի է, Նիկոլ Փաշինյանը ասաց հետևյալը. «Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն: Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտարարել ենք»: