Մի քանի տարուց Մբապեն կնվաճի «Ոսկե գնդակ»․ Բեռնարդու Սիլվա

Մի քանի տարուց Մբապեն կնվաճի «Ոսկե գնդակ»․ Բեռնարդու Սիլվա
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» խաղացող պորտուգալացի Բեռնարդու Սիլվան գնահատել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» խաղացող Կիլիան Մբապեի խաղը։ Ինչպես հայտնում է «Советский спорт» հանդեսը, Սիլվան հիշել է, որ 2015-17 թթ հանդես է եկել Մբապեի հետ «Մոնակոյում» եւ այն ժամանակ կարելի էր տեսնել, թե ինչպիսի եզակի խաղացող է Կիլիանը։



Հետաքրքրական է այն, որ «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս խաղացող Սիլվան հիշեցրել է, որ Մբապեի ֆուտբոլային կարիերայում վճռորոշ նշանակություն է ունեցել հենց «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը ենթադրել է, որ մի քանի տարուց Մբապեն կարող է հավակնել «Ոսկե գնդակի»։ «Հավանաբար նա լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստն է»,- Բեռնարդու Սիլվայի խոսքերն է մեջբերում GFFN-ը։