Ադրբեջանը Ստեփանակերտում վերականգնում է հեռուստառադիոհեռարձակումը

Ադրբեջանը Ստեփանակերտում վերականգնում է հեռուստառադիոհեռարձակումը

Սեպտեմբերի 29-ին Եվլախում ԼՂ հայ ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ժամանակ ուսումնասիրվել է տարածաշրջանում հեռարձակման հետ կապված իրավիճակը՝ ռադիոհեռուստատեսային հեռարձակում կազմակերպելու նպատակով։  Այս մասին հայտնել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունից, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն Ղարաբաղի տարածաշրջանում ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակման որակի հետագա բարելավման և ծածկույթի ընդլայնման ուղղությամբ։