ԲՀԿ-ն ահազանգում է ընտրախախտումների մասին

ԲՀԿ-ն ահազանգում է ընտրախախտումների մասին
ԲՀԿ կենտրոնական շտաբում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր են ստացել։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց քաղաքապետի թեկնածու ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը․«Մեր դիտորդներն ու վստահված անձինք մեզ ահազանգեցին, որ ՔՊ անդամ Արթուր Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում դրել է իր քվեարկության լուսանկարը, հիմա հորդորս է ԿԸՀ-ին ուշադիր լինել, որպեսզի նման խախտումներ չլինեն», մանրամասնեց Զոհրաբյանը հորդորելով վարչապետին կից Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին ուշադրություն սեւեռել այս հանգամանքի վրա, քանի որ խախտվում է Զոհրաբյանի բնորոշմամբ՝ իր իսկ գրած ԸՕ-ն․«Ես հուսով եմ, որ դուք նույնքան հետեւողական կլինեք այս դեպքերում, որքան մեր նկատմամբ»։



Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը երեկ ասուլիսում հայտարարեց, թե ԲՀԿ-ն գումար է տրամադրել սեւ-սպիտակ մայկաներ հագնող ֆլեշմոբի մասնակիցներին։