Եգիպտոսը պատրաստ է ապաստան տալու դեպի Եվրոպա մեկնող աֆրիկացի անօրինական միգրանտներին

Եգիպտոսը պատրաստ է ապաստան տալու դեպի Եվրոպա մեկնող աֆրիկացի անօրինական միգրանտներին
Եվրոպական Միության ղեկավար եւ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը ԵՄ Զալցբուրգյան ոչ-պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Եգիպտոսը համաձայնել է քննարկել աֆրիկացի փախստականներին իր տարածքում բաշխելու հետ կապված։ «Դա ահռելի հնարավորություն է, որը հարկ է, որ օգտագործենք։ Եթե հաստատվի դա, ապա փախստականները, այն բանից հետո, երբ կարողանան անվտանգ անցնել Միջերկրականը, կտեղափոխվեն ոչ թե Եվրոպա, այլ տարանցիկ երկրներ կամ այն երկրներ, որտեղից նրանք ժամանել են եւ այդ կերպ մենք կկարողանանք ԵՄ արտաքին սահմաններում լուծել միգրանտների խնդիրը»,- DW-ի փոխանցմամբ ասել է կանցլեր Կուրցը։



Ավստրիայի ղեկավարը նաեւ նկատել է, որ Եգիպտոսը համարվում է հաջողված մոդել այնպիսի պետության, որը լիովին հաղթահարել է անօրինական միգրացիայի հոսքը, ինչի համար ԵՄ-ն պարտավոր է երախտագետ լինել Կահիրեի նկատմամբ։ Կուրցը նաեւ կոչ է արել ԵՄ Խորհրդի ղեկավար Դոնալդ Թուսկին բանակցություններ սկսել Կահիրեի հետ սույն օրակարագով։