Պահանջում են կատարել դատարանի որոշումը

Պահանջում են կատարել դատարանի որոշումը
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի մի խումբ բնակիչներ կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կատարել դատարանի որոշումը և վերականգնել գյուղի արդեն նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանին: Նրանց խոսքով Արմավիրի ներկայիս մարզպետ Գագիկ Միլիջանյանը, ով ԲՀԿ անդամ է, գյուղապետին հեռացրել է հանիրավի:Գյուղացիների խոսքերով՝ գյուղում ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել մեկին, ով, ընդհանրապես գյուղի հետ կապ չունի, իսկ նախորդին մեղադրել են կոռուպցիայի մեջ, ինչը նույնպես անհիմն է:



Մանրամասները՝ տեսանյութում