Մենք էդ փողը չենք տալիս Ձեզ, որովհետև դուք Արփիի հետ լավ չեք խոսել․ պարզաբանում կառավարությունից (տեսանյութ)

Մենք էդ փողը չենք տալիս Ձեզ, որովհետև դուք Արփիի հետ լավ չեք խոսել․ պարզաբանում կառավարությունից (տեսանյութ)
Կառավարության շենքի առջև վարչապետի հետ հանդիպման էր եկել Ռուսաստանից վերջերս եկած մի քաղաքացի, նրա խոսքով իրեն տրամադրվող միանվագ թոշակը չի տրամադրվել իրեն, խնդրով դիմել է վարչապետի աշխատակազմ, զրույց ունեցել վարչապետի օգնական Արփինե Դավոյանի հետ, իրեն ասել են, որ մի քանի օրվա ընթացքում գումարը կստանա։ Քանի որ գումարը այդպես էլ չի ստացել, կրկին դիմել է վարաչապետին կից քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն, սակայն այնտեղից իրեն հռետորական հարց են տվել, թե ինչո՞ւ նախկին վարչապետի օրոք նման ակտիվ կերպով չէին դիմում կառավարություն։ Արդյունքում գումարը, քաղաքացու հավաստմամբ, իրեն չի տրամադրվել, իսկ որպես պարզաբանում բերվել է այն, որ քաղաքացին վատ է խոսել Արփիի՝ վարչապետի օգնական Արփինե Դավոյանի հետ։



Իր այս խնդրով քաղաքացին մոտեցավ ՄԻՊ Արման Թաթոյանին և սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին․



«Ես Ձեզ առաջարկում եմ՝ զանգահարեք 116, տեղեկացրեք, ասեք, որ պարզապես կառավարությունից պատասխան չեք ստանում։ Թե ում հետ լավ չեք խոսել կամ վատ եք խոսել, դա այլ հարց է, Դուք մեզ դիմեք, ու նշեք, որ ձեզ պատասխան չի տրվել, կարճ ասած՝ ձեր բողոքը, և մերոնք անպայման կզբաղվեն»,- ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։



Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էլ խնդրեց քաղաքացու հեռախոսահամարը՝ ասելով, որ իրեն կզանգեն։



**Կորյուն Սիմոնյան**