Այսքան էլ նմա՞ն

Այսքան էլ նմա՞ն
«Այդ ձայնագրության մեջ քննարկվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործերը: Այսինքն, քննարկվում են կոնկրետ անձանց դեմ քրեական գործեր: Այսինքն, արդեն իսկ առկա է Փաշինյանի կեղծիքը: Քրեկան օրենսգրքի խախտման փաստը դեռեւս ապացուցված չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր դեմ հարուցած քրեական գործը համարում է քաղաքական հաշվեհարդար եւ «իրավական աղբ»:



Այսինքն, ըստ էության, այս կոնկրետ հարցում ՀՀ երկրորդ նախագահն իրավացի է: Նրա իրավացիությունը բխում է հետեւյալից. Վանեցյանը Խաչատրյանից այդ գործերով մանրամասնություններ է խնդրում, իսկ նա պատմում է, որ Քոչարյանի նկատմամբ կընտրվի կալանքը, Խաչատուրովի նկատմամբ՝ նույնպես, բայց Վանեցյանն զգուշացնում է, որ Ռուսաստանն աղմուկ կբարձրացնի: Ի պատասխան Սասուն Խաչատրյանը Վանեցյանին խնդրում է այդ թեմայով խոսել Փաշինյանի հետ: Վանեցյան հետո վերազանգում եւ ասում է, որ Փաշինյանն ասել է՝ «փակել»:



Ի՞նչ է դրանից հետեւում: Այն, որ ՀՀ-ում իրականում ոչ թե դատարան կա, այլ՝ Քոչարյանի եւ Խաչատուրովի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար: Պարզ է, որ ՀՀ նախկին նախագահի եւ ՀԱՊԿ ղեկավարի ճակատագիրն իրականում որոշում է ոչ թե դատարանը, այլ՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը: Դա «հեռախոսային արդարադատության» դասական օրինակ է»: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս հրապարակման հեղինակը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյա՞նը, ՀՀԿ պատգամավորներից մե՞կը, թե Հայաստանի շարքային քաղաքացի, ում մտահոգում է նախկին նախագահի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ճակատագի՞րը: Ոչ, մեջբերումն արված է ադրբեջանական [մամուլից](https://news.day.az/politics/1041085.html): Եզրակացությունը թող ընթերցողն անի: