Առաջին տիկինը ցուցադրում է, թե ինչ է գնել Փարիզում

Առաջին տիկինը ցուցադրում է, թե ինչ է գնել Փարիզում
Նախօրեին մամուլում հրապարակումներ եղան, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, Փարիզում մշակութային այցելություններ է իրականացրել, սակայն «չի խորշել» նաև հանրահայտ փարիզյան շոփինգից, այցի պաշտոնական մանրամասներ չկան, սակայն վերջինիս դրես-կոդից «շոփինգային» մանրամասներն աչք են շոյում:



Քիչ առաջ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար «փարիզյան գնումներից» և կից գրել․ «Երեկ թերթերից մեկը լուր էր հրապարակել Փարիզում իմ կատարած գնումների մասին: Լուրն արտատպել էին հայաստանյան գրեթե բոլոր կայքերը, իսկ շատերի մոտ այն օրվա ամենաընթերցված լուրն էր դարձել: Սա նշանակում է, որ հանրությանն իսկապես հետաքրքրում է, թե ինչ գնումներ եմ արել Փարիզում: Ու որպեսզի դա չմնա մարդկանց երեւակայության տիրույթում, սիրով ներկայացնում եմ, թե ինչ եմ գնել Փարիզում (լուսանկարում): Ի դեպ, Փարիզ մեկնելիս ունեցել եմ 300 եվրո, որից ծախսել եմ 100-ը։



Բոլորը միասին գնել եմ նվերներ Մարիամի, Շուշանի ու Արփիի համար. սպորտային կոշիկ՝ Մարիամին, Պայուսակ` Շուշանին եւ նկարում պատկերված մնացածը՝ Արփիին, Շուշանի ու Արփիի նվերնների ծախսը «իր վրա վերցրեց» Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, այնպես որ ես անձամբ Փարիզում գնել եմ մեկ զույգ սպորտային կոշիկ: Այսքանը։ Փարիզում իմ շոփինգի ընթացքում ինձ ուղեկցել են դեսպանը, դեսպանատան վարորդը եւ ինձ հետ մեկնած անվտանգության աշխատակիցները (անվտանգություն ապահովող անձանց խնդիրը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ): 

Սիրում եմ բոլորիդ»։