Մահացել է Լիզ Ֆրայզերը

Մահացել է Լիզ Ֆրայզերը
Կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն է կնքել երգիծական ժանրի դերասանուհի Լիզ Ֆրայզերը։ Այս մասին հայտնում է Բրիտանական երգիծաբանական ընկերությունը՝ իր պաշտոնական թվիթերյան էջում կատարված գրառումով։



Ֆրայզերը նկարահանվել է երգիծական ֆիլմերում եւ սերիալներում 1950-1970-ական թթ։ Նա կարողացել է լավագույնս մարմնավորել էկրանին ստերեոտիպային շիկահեր կնոջ կերպարը։ Իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է 80 դեր։ Հատկապես հաջողված է եղել Carry On ֆրանշիզը։