Նախնական կարծում ենք՝ ՀՔԾ-ի որոշումը օրինական չէ․ Քոչարյանի պաշտպան

Նախնական կարծում ենք՝ ՀՔԾ-ի որոշումը օրինական չէ․ Քոչարյանի պաշտպան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաներից Արամ Օրբելյանը իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին ՀՔԾ-ի որոշման վերաբերյալ կարող է միայն գնահատական տալ այն ստանալուց հետո միայն։ Այս մասին այսօր Օրբելյանը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ նախնական կարծում է, որ ՀՔԾ-ի որոշումը օրինական չէ։



«Հաշվի առնելով Վերաքննիչի որոշումը, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել անձեռնմխելիության հիմքով, նրա նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել: Եվ, հետեւաբար, ցանկացած գործողություն, որն ուղղված է քրեական հետապնդման իրականացման, իսկ խափանման միջոցը հենց դրան է վերաբերում, նախնական կարծում ենք՝ օրինական չէ ՀՔԾ-ի որոշումը: Եթե պարզվի, որ օրինական չէ այդ որոշումը, կբողոքարկենք այն»,- նշեց Արամ Օրբելյանը:



Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը եւ անձեռմխելիության իրավունքով Քոչարյանին ազատ էր արձակել։