Մահացել է պատմության մեծագույն երգչուհին

Մահացել է պատմության մեծագույն երգչուհին
Մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը: Նա 76 տարեկան էր: Այս մասին Twitter-ում հայտնում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ Ֆրանկլինը մահացել է իր տանը՝ Դետրոյթում: 2008 թվականին Rolling Stone ամսագիրը նրան ճանաչել էր պատմության մեջ մեծագույն երգչուհի:



Նրա մոտ 2010 թվականին հայտնաբերվել էր քաղցկեղ: Վերջին անգամ երգչուհին բեմ է բարձրացել 2017 թվականին:



Արետա Ֆրանկլինը առաջին կինն է, որի անունը փառաբանվել է ռոքնռոլի փառքի սրահում: Ուժեղ ոկալի համար նա ստացել է «սոուլի թագուհի» մականունը:



Երգչուհու վերջին ալբոմը թողարկվել է 2014 թվականին: 2017-ին նա հայտարարել էր բեմը թողնելու մասին: