Այո՞, թե՞ ոչ կարճ կիսաշրջազգեստին. Հարցը լուծված է

Այո՞, թե՞ ոչ կարճ կիսաշրջազգեստին. Հարցը լուծված է
Նորզելանդական ռադիոհաղորդավարուհիներ Սթեյսը և Ֆլիննին իրենց ֆեյսբուքյան էջում կարճ կիսաշրջազգեստներով և բարձրակրունկ կոշիկներով կանանց լուսանկարներ են հրապարակել և դիմել հետևորդներին հարցով՝ թույլատրելի՞ է, արդյոք, այս տեսքով աշխատանքի վայրում լինել:



Օգտատերերի մեծ մասը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ աշխատավայրում կարճ կիսաշրջազգեստ կրել կարելի է ինչպես մնացած բոլոր զգեստները:



«Այո, որովհետև աղջիկներն, անխոս, միշտ պետք է կրեն այն, ինչ իրենց դուր է գալիս»,- արտահայտվել է մեկ այլ օգտատերեր:



Մեկ ուրիշն էլ հարցը դիտարկել է կնոջ և տղամարդու հավասարության հարթության մեջ՝ նշելով, որ եթե տղամարդկանց կարելի է կրել ամեն ինչ, ապա ինչո՞ւ պետք է կանանց արգելվի որևէ բան:



«Իհարկե կարելի է աշխատանքի վայրում կարճ կիսազգեստ հագնել: Հիշեք 70-ական թվականները, երբ դա նույնիսկ նորմ էր»,- գրել է մեկ այլ օգտատեր:



Միայն փոքր թվով մարդիկ են դեմ արտահայտվել «մինի» կիսաշրջազգեստին:



«Կարճ հագեք, եթե, պատրաստ եք կպչուն հայացքների»,- գրել է բարկացած օգտատերերից մեկը:



Ավելի վաղ ամերիկյան Vogue հրատարակչությունը անվանել էր երկու ամենամեծ տարածում ունեցող կանացի հագուստները՝ «համարձակ» կարճ կիսաշրջազգեստ և որպես կոնտրաստ՝ բերմուդներ կոչվող «համեստ» կիսավարտիք: Հատկապես այդպիսի զգեստներ են կրում շատ հայտնիներ: Չմշակված փեշերով կարճ կիսաշչջազգեստների սիրահար են մոդելներ Քենդալ Ջենները, Ջիջի Խադիդը և նրա կրտսեր քույրը՝ Բելլան: