Իտալիայում զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվել

Իտալիայում զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվել
Իտալիայի հյուսիսում երկտեղանի զբոսաշրջային «PA-18» ինքնաթիռ է կործանվել, կա երկու զոհ, հաղորդում է Ultima Ora պարբերականը:



Միջադեպը տեղի է ունեցել Տրեվիզո քաղաքի շրջակայքում՝ օգոստոսի 15-ի երեկոյան: Թռիչքի պահին ինքնաթիռը հարվածել է միջին լարման մալուխին, հրդեհվել, ապա ընկել Պյավե գետը: Անկման վայր ժամանած հրշեջները մարել են հրդեհը, սակայն ուղևորներին փրկել չի հաջողվել: Նրանց այրված դիերը հայտնաբերվել են ինքնաթիռի բեկերների մոտ:



Զոհված ուղևորների ինքնությունն առայժմ պարզված չէ: