Դավիթ Տոնոյանը հանդիպել է Միխայիլ Գալստյանի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Միխայիլ Գալստյանի հետ
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը IV Բանակային միջազգային խաղերի անցկացման շրջանակում այցելել է ՌԴ զինված ուժերի «Պատրիոտ» ռազմահայրենասիրական մշակույթի եւ հանգստի զբոսայգու ռազմամարտավարական խաղերի կենտրոն: Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:



Նա նշել է, որ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Պատրիոտ» զբոսայգու ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ ի դեմս Ալեքսանդր Բոչանցեւի եւ Ռազմամարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանի: Կողմերը փոխանակվել են երկու երկրների երիտասարդության հայրենասիրական դաստիարակության փորձով՝ հայրենասիրության, քաղաքացիության եւ առողջ ապրելակերպի ձեւավորման նպատակով:



Տոնոյանը բարձր է գնահատել ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացման մակարդակը «Պատրիոտ» զբոսայգու հարթակում: Միխայիլ Գալստյանը կիսվել է ռազմամարտավարական խաղերի զարգացման իր փորձով եւ իր պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում այդ գործունեության հետագա համագործակցության եւ զարգացման համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության մասին: