Էջմիածնում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է տներից մեկի տանիքը

Էջմիածնում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է տներից մեկի տանիքը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 09:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:35-ին, մարվել՝ 09:44-ին:



Այրվել է տան տանիքը (մոտ 20 քմ):



Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: