Տորոնտոյի կրակոցներից տուժածների թիվը հասել է 13-ի

Տորոնտոյի կրակոցներից տուժածների թիվը հասել է 13-ի
Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից տուժածների թիվը հասել է 13-ի։ Կա նաեւ մեկ զոհ։ Այս մասին հայտնում է CBC News-ը։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանությունը հաստատել է, որ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։



Ոստիկանների շրջանում տուժածներ չկան։ Իրավապահները կատարվածին իրավական գնահատական դեռ չեն տվել եւ հորդորել են այն դեռեւս չհամարել ահաբեկչություն։



Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին հրաձգություն էր տեղի ունեցել Տորոնտո քաղաքում։ Հնչել էր ընդհանուր առմամբ 15-20 կրակահերթ։