Միանգամից 4 երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում․ կա մոտ 300 տուժած

Միանգամից 4 երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում․ կա մոտ 300 տուժած
Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում երկրակեղեւը ցնցվել է ոչ պակաս, քան 4 անգամ, որից վերջին երկրաշարժը տեղի է ունեցել այսօր առավոտյան։



Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։



Երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել Իրանի հարավ-արևելյան Քերմանի նահանգում, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.8 մագնիտուդ։ Զոհերի ու փլուզումների մասին տեղեկություն չկա: Միեւնույն ժամանակ, հուլիսի 22-ին 3 երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում:



Դրանցից ամենահզորը եղել է վերջինը՝ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ: Այն տեղի է ունեցել Քերմանշահի նահանգում ու զգացվել է գրեթե ամբողջ տարածքում: Ստորգետնյա ցնցումների հետևանքով 287 բնակիչ վնասվածքներ է ստացել, 101 շինություն ամբողջովին փլուզվել է, ևս 850 շինություն՝ մասնակի վնասվել: Հայտնի է, որ դեպքի վայր է ուղարկվել 15 փրկարարական խումբ: .