Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայի եւ Հարավային Օսեթիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը

Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայի եւ Հարավային Օսեթիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը
Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Դամասկոսի եւ Ցխինվալի միջեւ դիվնագիտական հարաբերությունների հաստատումը անօրինական է։ Այս մասին հայտնում է Newsgeorgia-ն։



«Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի կողմից Վրաստանի գրավյալ շրջանների այսպես ասած անկախության ճանաչումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը որեւէ իրավական ուժ ունենալ չեն կարող»,- ասված է վրացական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։



Միաժամանակ նաեւ պաշտոնական Թբիլիսին հիշեցրել է, որ միջազգային հանրությունը ժամանակին արդեն սուր քննադատության ենթարկել եւ դատապարտել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը։