Դոնալդ Թրամփը կմասնակցի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին

Դոնալդ Թրամփը կմասնակցի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, որն այս տարի տեղի կունենա Արգենտինայում նոյտեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։ «Նա կմեկնի Արգենտինա՝ այդ գագաթնաժողովին մասնակցելու, եւ ես ուրախ կլինեմ նրա հետ հետ վերադառնալ։



Գիտեմ, որ նա ակնկալում է շատ արդյունավետ քննարկումներ մյուս պետությունների ղեկավարների հետ»,- ասել է Մնուչինը՝ 20-յակի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ։