Դոնալդ Թրամփը Բարաք Օբամային մեղադրել է կեղծիքի մեջ

Դոնալդ Թրամփը Բարաք Օբամային մեղադրել է կեղծիքի մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ նախկին նախագահ Բարաք Օբամային մեղադրել է կեղծիքի մեջ։ Այս մասին Թրամփը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։



Մասնավորապես, նա անդրադարձել է այն իրողությանը, որ նախկին նախագահը տեղյակ եղել է, որ ռուսները միջամտել են 2016-ի նախագահական ընտրություններին։ «Ինչու նա ոչ մի քայլ չձեռնարկեց։ Ինչու չասաց մեր նախընտրական շտաբին։ Իհարկե պարզ է նրա համար, որ այդ ամբողջը մի մեծ սուտ է, եւ նա մտածում էր, որ խորամանկ Հիլարի Քլինթոնը հաղթելու է»,- մասնավորապես գրել է ԱՄՆ ներկայիս նախագահը։