ԱՄՆ Նեւադա նահանգի մորմոնական եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել, կա զոհ եւ վիրավոր

ԱՄՆ Նեւադա նահանգի մորմոնական եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել, կա զոհ եւ վիրավոր
ԱՄՆ Նեւադա նահանգի Ֆելոն քաղաքի մորմոնական եկեղեցու մոտ հնչել են կրակոցներ։ Մեկ մարդ զոհվել է, եւս մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստակայանը։



Ըստ տեղի ոստիկանության հրապարակած տվյալների, 48-ամյա մի տղամարդ եկել է մորմոնական եկեղեցի, որտեղ այդ ժամանակ եղել է 50 մարդ, եւ ներկաների վրա հրազենային կրակ բացել։ Մի քանի կրակոցից հետո հեռացել է եւ գնացել տուն։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բանակցություններ են սկսել ենթադրյալ հանցագործի հետ։ Որոշ ժամանակ անց նա համաձայնել է անձնատուր լինել։ Հանցանքի մոտիվները դեռեւս ճշտվում են։