Հրաձգություն է տեղի ունեցել Տորոնտոյում, կան տուժածներ

Հրաձգություն է տեղի ունեցել Տորոնտոյում, կան տուժածներ
Հրաձգություն է տեղի ունեցել Կանադայի Տորոնտո քաղաքի Գրիկթաուն շրջանում։ Այս մասին հայտնում է Toronto Sun պարբերականը։ Ականատեսները սոցցանցային ֆորումներում գրում են, որ ընդհանուր առմամբ մինչեւ 20 կրակահերթ են լսել։ Կան տուժածներ։



Առնվազն 8 մարդ հոսպիտալացվել է։ Տուժածների հստակ թիվը դեռ հայտնի չէ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նախնական տեղեկություններով` զոհեր չկան։