Փաշինյանի այցից հետո Մեղրիի մաքսակետը մաքրել են, նոր աղբամաններ տեղադրել․ լուսանկար

Փաշինյանի այցից հետո Մեղրիի մաքսակետը մաքրել են, նոր աղբամաններ տեղադրել․ լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մեղրի» ազատ տնտեսական գոտի այցելությունից հետո Մեղրիի մաքսակետի տարածքի հին աղբամանները փոխարինվել են նորերով, տարածքն էլ, ըստ այնտեղ գտնվողների, մաքրել են։ «Վարչապետի գալուց հետո նոր աղբամաններ են դրվել, առաջ եսիմ ինչ էր, բայց աղբամաններից, դրանց կողքը նաեւ սիգարետի մնացորդը այնտեղ գցելու աման են դրել»,- ասաց մեր զրուցակիցը։



Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Փաշինյանը այցելել էր Մեղրիի մաքսակետ, որտեղից այդքան էլ լավ տպավորություն չէր ստացել։ Նա հանդիմանել էր, որ տարածքը չի մաքրվում․ «Ես այդքան էլ լավ տպավորություն չստացա այստեղով անցնելիս։ Այս տարածքները դժվա՞ր է բարեկարգել։ Սա կիսավայրենի տարածք է։ Սա ի՞նչ վիճակ է։ Ոչ մի նորմալ գծանշում կա։ Սա 21-րդ դարի աղբամա՞ն է։ Մաքսայինը հնարավորություն չունի՞ 10 հատ նորմալ աղբաման շարի։ Հիմա գնանք մաքսայինի ունեցվածքը նայենք, տեսնենք իրենց բակում նման «բոչկա» կա՞ դրված: Իրենց հյուրերին այդպե՞ս են ընդունում»։







![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-0/p280x280/36937005_2134976093428759_4988103858556239872_n.jpg?_nc_cat=0&oh=0f312238175af5132ba336d674083d0a&oe=5B9E6BD4)