Ուկրաինան հակառուսական նոր սանկցիաներ է նախապատրաստում՝ ընդդեմ հրատարակիչների

Ուկրաինան հակառուսական նոր սանկցիաներ է նախապատրաստում՝ ընդդեմ հրատարակիչների
Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել նոր սանկցիաներ մշակել այն բոլոր ռուսական հրատարակչությունների համար, որոնք իրենց հրատարակություններում ունեն հակաուկրաինական բնույթի նյութեր։



Այս մասին հայտնում է UNIAN-ը։



Որոշման կատարումը դրվել է Ուկրաինայի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդման պետական կոմիտեի վրա։ Կոմիտեն էլ, համահունչ այդ հանձնարարականի, կազմել է արգելված գրքերի ցանկը։ Ցանկում հայտնվել են 184 անուն գիրք։ Դրանցում տեղ են գտել Ալեսանդր Դուգինի, Էդուարդ Լիմոնովի Զախար Պրիլեպինի եւ այլոց աշխատությունները, որոնք Կիեւում համարվում են «հայտնի ուկրաինատյացներ»։



Սանկցիաներ սահմանվում են 12 ռուսական հրատարակչատների դեմ։