Ճապոնիայում փրկարարական աշխատանքներին մասնակցում է 48 հազար մարդ

Ճապոնիայում փրկարարական աշխատանքներին մասնակցում է 48 հազար մարդ
Ճապոնիայի կառավարության խոսնակ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ 48 հազար զինվորական եւ ոստիկան է ներգրավվել տեղատարափ անձրեւներից տուժած շրջանների փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Շատ են նաեւ կամավոր օգնություն առաջարկողները՝ երկրի տարբեր շրջաններից։



Նշենք, որ Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն իրադրությունը գնահատել է չափազանց լուրջ։ Նշենք նաև, որ այս պահի դրությամբ մոտ 40 մարդ անհետ կորած է համարվում։