Մահացել է Մարվելի կոմիքսների ստեղծողներից մեկը

Մահացել է Մարվելի կոմիքսների ստեղծողներից մեկը
Մահացել է ամերիկացի գրող, նկարիչ Սթիվ Դիկտոն։ Նա 90 տարեկան էր։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Նրան մահացած հայտնաբերել են սեթական բնակարանում։ Ոստիկանությունը հաստատել է մահվան իսկությունը։ Մահվան պատճառը դեռ չի հրապարակվել։ Դիկտոն հայտնի էր Marvel Comics-ում իր աշխատանքով եւ Սթեն Լիի հետ համագործակցությամբ։



Դիկտոն եւ Լին միասին են աշխատել այնպիսի կերպարների ստեղծման ընթացքում, ինչպիսիք են Սարդ-Մարդը, Դոկտոր Սթրենջը, Երկաթե Մարդը եւ Հալքը։ Դիկտոն նաեւ մի քանի կոմիքսներ է ստեղծել DC Comics-ի համար։