ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացման աշխատանքային խմբեր կստեղծեն

ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացման աշխատանքային խմբեր կստեղծեն
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Փհենյանի ներկայացուցիչները պայմանավորվել են համատեղ աշխատանքային խմբեր ստեղծել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցերը կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։



Նման որոշում կայացվել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Հյուսիսային Կորեա կատարած վերջին այցի ժամանակ։ Աշխատանքային խմբերը ապամիջուկայնացման պրոցեսի ընթացքում ժամանակ առ ժամանակ իրականացնելու են ստուգումներ։ Ավելի վաղ Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Հյուսիսային Կորեային երաշխավորել լուսավոր ապագա։