Պուտինը կարող է օգտվել Թրամփի անփորձությունից Հելսինկյան գագաթնաժողովին

Պուտինը կարող է օգտվել Թրամփի անփորձությունից Հելսինկյան գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է օգտվել այն առիթից, որ Թրամփը քաղաքական փորձառություն չունի՝ Հեսլինկյան գագաթնաժողովի ընթացքում տեղի ունենալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է [The Washington Post](https://www.washingtonpost.com/politics/ahead-of-nato-and-putin-summits-trumps-unorthodox-diplomacy-rattles-allies/2018/07/06/16c7aa4e-7006-11e8-bd50-b80389a4e569_story.html?utm_term=.34497c7d4f97) պարբերականը։ Ըստ պարբերականի հաղորդման, ԱՄՆ դաշնակիցները եւ Թրամփի կողմնակիցները անհանգստացած են այն հանգամանքով, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփը կարող է զիջումների գնալ։



Ավելին, Սպիտակ տան խորհրդականները վստահ են, որ այդ զիջումները կարող է լինել՝ Պուտինի հետ դրական հարաբերություններ կառուցելու համար։ Հրապարակման մեջ նշվում է, որ չնայած Թրամփը սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի դեմ, սակայն Պուտինի հասցեին բավական զգուշավոր է արտահայտվում։