Ամերիկյան բարձր մաքսատուրքերը հարվածում են Սեուլի տնտեսությանը 2,4 միլիարդ դոլարի չափով

Ամերիկյան բարձր մաքսատուրքերը հարվածում են Սեուլի տնտեսությանը 2,4 միլիարդ դոլարի չափով
Հարավկորեական պողպատի ներկրման վրա ԱՄՆ սահմանած բարձր մաքսատուրքը հարվածում է Հարավային Կորեայի տնտեսությանը 2,4 միլիարդ դոլարով։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի ներկայացրած զեկույցի տվյալները։ Ըստ այդ զեկույցի, բացի դրամական կորստից, ներկրման բարձր մաքսատուրքեր սահմանած 3 ոլորտներում հնարավոր է գործազուրկ դառնա 16 հազար մարդ։ Նշենք, որ ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ ամերիկյան տնտեսությունը այժմ պաշտպանված է եւ վերջինիս համար ամենից լավ ժամանակներն են սկսվել։