Ռուսաստանը ավարտել է հեռահար հրթիռների փորձարկումները C-400-ի համար

Ռուսաստանը ավարտել է հեռահար հրթիռների փորձարկումները C-400-ի համար
Ռուսաստանը ավարտել է հեռահար 40Н6Е հրթիռների փորձարկումները, որոնք նախատեսված են С-400 զենիթահրթիռային համակարգերի համար։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։



Նշվում է, որ փորձարկումներն իրականացվել են «Կապուստին Յար» ռազմակայանում եւ ճանաչվել են բարեհաջող, իսկ զինված ուժերի սպառազինությունների կազմում կհամալրվեն արդեն հաջորդ տարվա ամառվանից։ 40Н6Е հրթիռը կարող է խոցել թիրախը մինչեւ 400 կմ հեռահարությունից։