Մխիթար, մեր կառավարությունեն խապրիկ մը չունի՞ս․․․

Մխիթար, մեր կառավարությունեն խապրիկ մը չունի՞ս․․․
Նման բան չեմ լսել, երբ կառավարության անդամը՝ Սփյուռքի նախարարը, առավոտ շուտ գրի, որ «Հայաստան» հիմնադրամին աջակցում,  օգնում է, որ պետք է լինեն միասնական, իրար նկատմամբ հոգատար, քիչ հետո էլ լսենք՝ որ ԱԱԾ բացահայտումների շնորհիվ մոտ օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին կձերբակալեն յուրացման կասկածանքով։



Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում սևով սպիտակի վրա գրված է․



[Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan](https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/?hc_ref=ART8bsPC67tFRof8RRHUnWjvkzSl1ZI4GXOhv75a4hl4Tmayjjl_to-nkrtkMtFRqCg&fref=nf)



[Yesterday at 07:28](https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/485896091875526) ·



[ARM] Քիչ առաջ տեսակապի միջոցով հանդես եկա ուղերձով «Հայաստան» հիմնադրամի և ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված թելեթոնին, որի նպատակն է նոր կահավորված բնակարաններով ապահովել Գյումրիի «դոմիկներում» ապրող ընտանիքներին:



Իմ խոսքում ասացի, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլև արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: «Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար:



ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա:



Ի պատասխան այդ գրառման գրում է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գրում է․



##### [Ara Vardanyan](https://www.facebook.com/ara.vardanyan.77?hc_ref=ARQq8KfCBJUodn6YIdmY-VBDVYMgioWZq3PzUcYV0CTySmBQ1utfbMX6ax1jbNtrnhI)



[Yesterday at 08:16](https://www.facebook.com/ara.vardanyan.77/posts/10217015523362783) ·



Հայաստան Համահայկական Հիմնադրամի դրամահավաքին միացավ նաև Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Շնորհակալ ենք, պարոն նախարար: Իմ շատ սիրելի հայրենակիցներ, հիշեք` միասին քիչ- քիչ, մենք կարող ենք ամեն ինչ:



Հիմա սա ո՞նց հասկանանք։ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին սկզբում ձերբակալում, հետո՞ են միասնական աշխատում․․․ թե՞ հակառակը․․․



Մնում է ընդամենը հարցնել՝ Մխիթար, մեր կառավարությունեն խապրիկ մը չունի՞ս․․․



Հասմիկ Բաբաջանյան