Կհեռանամ այն ժամանակ, երբ․․․

Կհեռանամ այն ժամանակ, երբ․․․
 



Շատ բան կարելի է գրել Ռաֆայել Քոթանջյանի մասին, բայց դրանք չեն կարող դերասանին բնորոշել այնպես, ինչպես այս փոքրիկ դրվագը։ Ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար, որը ստիպում է մտածել․ Քոթանջյանն ու թոռնիկը ու՞ր են գնում։ Գրառում է արել․



[**Rafayel Kotanjyan**](https://www.facebook.com/rafayel.kotanjyan/?hc_ref=ARSFz4h6w8wDdM6NkIO5n7aqu2mv4Hz2cGMiC72ggyCg9vjM7470BXqx95VC6udVztI)** is in **[**Yerevan, Armenia**](https://www.facebook.com/pages/Yerevan-Armenia/111152442240366?hc_ref=ARSFz4h6w8wDdM6NkIO5n7aqu2mv4Hz2cGMiC72ggyCg9vjM7470BXqx95VC6udVztI)**.**



[**13 hrs**](https://www.facebook.com/rafayel.kotanjyan/photos/a.1622252301327884.1073741829.1615072405379207/2143887315831044/?type=3)** ·**



**Գնում ենք համերգի...**



Հիմա ասեք՝ մշակույթը զարգացնելու, արվեստին տեղ տալու ու բարձրացնելու ավելի լավ ձև կա՞․․․



Անցած տարի էր, երբ ծննդյան տարեդարձն ամփոփելուց ասաց․ «Հուսով եմ վերջին անգամ չենք հանդիպում»։ Հանդիսատեսը հուզված  ոտքի կանգնեց, հուժկու ծափահարությունից թնդաց դահլիճը՝ շնորհակալ ենք, որ դուք կաք։



Իսկ ես կավելացնեի՝



Որ դուք կաք ու սովորեցնում եք եք արվեստին մերձենալու  ճանապարհը։  



 Մի առիթով դերասանն ասել է․ «Ես կամ, քանի դեռ հետաքրքիր եմ և կհեռանամ այն ժամանակ, երբ էլ հետաքրքիր չլինեմ մարդկանց»



 Նման ժամանակ կլինի՞․․․ Դժվար թե․․․