Սերժ Սարգսյանի օրոք Օսիպյանը չգիտեր, որ Սաշիկի մոտ զենք կա (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի օրոք Օսիպյանը չգիտեր, որ Սաշիկի մոտ զենք կա (տեսանյութ)
**Hraparak.am**-ն այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ գողականներին մեծ շուքով գնում բռնում, խուզարկում են, հետո հերթով բաց են թողնում, անգամ հասցեներն են շփոթում, օրինակ՝ Վստրեչի Ապերի հասցեն կարծես թե շփոթել էին։ «Ոչ, մենք սխալ հասցեով չենք գնացել, և Ձեր ասած Վստրեչի Ապերը հետախուզման մեջ է, և դատարանի համապատասխան որոշում կա՝ հետախուզում իրականացնելու, և ոստիկանությունը մոտավորապես չի աշխատում։ Ոստիկանությունն այն գերատեսչությունն է, որտեղ պարտադիր պետք ա լինի հիմք, և որևէ սխալ հասցեով չենք մտել, չենք էլ պատրաստվում»,-ասաց Օսիպյանը։



Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին բռնեցին, պարզվեց՝ զենքն օրինական էր, ու բաց թողեցին։ Այստեղ Օսիպյանն ասաց, որ իրենք նոր են տեղեկացել, որ Սաշիկ Սարգսյանը զենք ունի։



Հարցին՝ «Հին Հայաստանում», Սերժ Սարգսյանի օրոք չգիտեի՞ն, որ Սաշիկ Սարգսյանի մեքենայում զենք կա, Օսիպյանն ասաց․ «Ես՝ կոնկրետ, չգիտեի»։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**