Նիկոլ Փաշինյանը «Ֆան ակումբ» ունի

Նիկոլ Փաշինյանը «Ֆան ակումբ» ունի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում «Ֆան ակումբ» ունի։ Նիկոլ Փաշինյան «Ֆան ակումբ» էջը նոր է բացվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում եւ ակտիվորեն տարածվում է։ Էջն այս պահին մի քանի տասնյակ հետեւորդներ ունի։ Այստեղ տեղադրվում են վարչապետի հանդիպումների մասին տեղեկություններ, լուսանկարներ։



Ի դեպ, նշենք, որ Նիկոլ Փաշինյան անունով բազմաթիվ կեղծ էջեր կան ոչ միայն Ֆեյսբուքում, այլ նաեւ մյուս սոցիալական ցանցերում, թեպետ, մեկ անգամ այս հանգամանքին անդրադարձել էր հենց ինքը՝ վարչապետը, տեղեկացնելով, որ ինքը ՖԲ-ում ունի ընդամենը 2 պրոֆիլ, որոնք կառավարվում են իր կողմից։



Նշենք, որ Փաշինյանի լուսանկարներներով կախազարդեր, շապիկներ եւ այլ պարագաներ վաճառում են ամեն քայլափոխի։